Skip to main content

We won because the government officially removed the payment caps on maternity and sick leave benefits. This change restores the rights of every citizen who pays into the system. Keep watching the upcoming policy implementation to ensure the new rules are applied fairly for everyone.

January 27, 2011

Պահանջում ենք համարժեք սոցիալական պաշտպանվածություն

Պահանջում ենք համարժեք սոցիալական պաշտպանվածություն

🏆 Won — 395 supporters Verified

Final supporters

Հ
Հեղինե
T
Tamara L.
T
Thomas P.
N
Nazeli G.
A
Armen T.
S
Someone
Ա
Անի Ն.
V
Vika
S
Someone
G
Gayane G.
+385 more
Started by Anonymous 15 years, 9 months ago
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, - ՀՀ սահմանադրության 1, 3, 6, 37 հոդվածները, - որ ՀՀ քաղաքացիները պետական բյուջե անհատական սոցիալական վճարներ են վճարում իրենց համախառն աշխատավարձի 3%-ի չափով և ոչ թե ֆիքսված կամ սահմանափակված չափով, - որ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկի ժամանակ վերին սահման դնելը հավասարազոր է «գույքի հափշտակման» հետ այն անձանց համար, ովքեր ամսական ավելին են վաստակում, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, - որ խախտվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը` սոցիալական պաշտպանվածության իրավունքը, - որ ՀՀ քաղաքացի հղի կանայք ծննդաբերական արձակուրդ գնալիս 140 օրվա հաշվարկով ժամանակավոր անաշխատունակության նպաստ են ստանում, որը գոյացել է իրենց իսկ քրտինքով վաստակած աշխատարձից համամասնորեն վճարված սոցիալական վճարներից, և որը հանդիսանում է պետական երաշխիք հղիության վերջին ամիսներին և ծննդաբերությունից հետո հղի կնոջ սոցիալական պաշտպանվածության համար և որի կրճատման դեպքում հղի կինը պետության կողմից արհեստականորեն դրվում է փաստացի աղքատ վիճակի մեջ, ինչը չի կարող չանդրադառնալ հղիանալու որոշման կայացման և հղի կնոջ և նորածին երեխայի բարեկեցության և առողջության վրա, - որ վերոշարադրյալը շատ լայն իմաստով հղի է ծանրագույն հետևանքներով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար` ներառյալ ՀՀ քաղաքացիների անպաշտպանությունը ժամանակավոր անաշխատունակության դեպքում, ծնելիության նվազումը, ահագնացող միտումների հասնող արտագաղթը Հայաստանից ավելի ավելի արդար սոցիալական համակարգ ունեցող երկրներ, - որ պատրաստ ենք բոլոր օրինական միջոցներով (այդ թվում միջազգային իրավունքի նորմերով մեզ շնորհված) պայքարել այս հակասահմանադրական օրենքի կիրառումը դադարեցնելու համար Մենք ներքոստորագրյալներս ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ 1. Ուժը կորցրած ճանաչել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 2. «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքում» և այլ համապատասխան նորմատիվ իրավական ամրագրել անաշխատունակության դեպքում սոցիալական պաշտպանվածության նորմերի գերակա լինելը, որոնք չեն կարող ստորադասվել այլ նորմատիվ իրավական ակտերին:

Updates

November 27, 2010

We just hit our first hundred signatures and this confirms that people have had enough of the current social protection rules. Post this link to your Facebook feed right now to keep the momentum going.

Reached 250 supporters

November 26, 2010

November 25, 2010

We hit a significant turn in our momentum today. Now is the time to translate this energy into action so post the link to your Facebook feed and text three friends who need to see this.

Reached 100 supporters

November 25, 2010

6 Comments

Հ
Հայկ Anderson
15 years ago Featured

հերիք եղավ մշտապես քաղաքացու գրպանը մտնելը։ օրենքը պետք է շտկել անհապաղ։

Ն
Նարինե Ross
15 years ago Featured

հղի կանանց նեղ վիճակի մեջ դնելը ամոթ է։ 140 օրվա նպաստը մեր իրավունքն է ու պետք է վճարվի ամբողջությամբ։

Ա
Արամ Fleming
15 years ago Featured

Այս օրենքը ուղղակի անարդար ա։ Մարդիկ աշխատում են ու իրենց քրտինքով վաստակած գումարը պետությունը չպետք է սահմանափակի։

Ս
Սոնա Marquez
15 years ago Featured

Արտագաղթի հիմնական պատճառներից մեկն էլ սա է։ Ոչ ոք չի ուզում ապրել մի երկրում որտեղ իր պաշտպանվածությունը ոչինչ է։

Ա
Աննա Fuentes
15 years ago Featured

Մենք աշխատում ենք հարկեր վճարում հույս ունենալով որ կլինի սոցիալական երաշխիք։ հիմա էլ ուզում են դա կրճատել։ աբսուրդ է

Գ
Գոռ Holt
15 years ago Featured

Շատ ճիշտ է։ Ինչու ենք վճարում սոց վճար եթե հետո խնդիրների ժամանակ պետությունը մեզ չի պաշտպանում։ Դա գողություն ա։