Skip to main content
Հայաստանն առանց քաղբանտարկյալների

Հայաստանն առանց քաղբանտարկյալների

119 signatures 131 to reach 250
A
adrzxhxant signed
S
Someone signed
S
Someone signed
S
Someone signed
S
Someone signed
S
Someone signed
G
Garik C. signed
S
Shoghine S. signed
S
Someone signed
L
Lilit signed
Started by Anonymous 13 years, 8 months ago

2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի խախտումով դատապարտեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին` 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին` 2-ական տարի ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմաբ դիմադրություն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով:

 

Գործի քննությունը, որը սկսվել է 2011 թվականի օգոստոսի 9-ից և որի ամբողջ ընթացքում Տիգրան Առաքելյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ազատազրկումը, ընթացել է օրենքի բազմաթիվ խախտումներով: Հետևաբար, դատավճիռը ինքնին և պատժաչափերը, որոնց դատապարտվել են երիտասարդ ակտիվիստները, խտրական արդարադատության կիրառման հետևանք են:

 

Հակաիրավական դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո` Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի, ինչպես նաև այս ամբողջ ընթացքում ազատազրկված Տիգրան Առաքելյանի կարգավիճակներն համապատասխանում են 2012 թ. հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ ընդունած 1900 բանաձևի ձևակերպումներին, որով սահմանված է «քաղբանտարկյալ» եզրը, այն է` «քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին, եթե ազատազրկումը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես՝ մտածելու, խղճի և դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության ոտնահարմամբ:

 

Քաղբանտարկյալ է համարվում նաև անձնական ազատություից զրկված անձը, երբ ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, օրինախախտման հետ առանց որևէ առնչության: Նման բանտարկյալներ են համարվում նաև այն անձինք, որոնց կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը,որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել: Քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որն ազատությունից զրկվել է այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրա»:

 

Ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ սանձազերծված քաղաքական այս հալածանքները նախ և առաջ նպատակ ունեն գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին հանրության շրջանում վախի մթնոլորտ ձևավորել:

 

Մենք`  ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտելով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդումը` պահանջում ենք.

 

1. Դադարեցնել Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը;

2. Դադարեցնել քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումները, հալածանքներն ու բռնությունները;

3. Հրաժարվել խտրական դատավարություններց և արդարադատության միտումնավոր նենգափոխման արատավոր պրակտիկայից:

 

Կոչ ենք անում քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին միանալ այս հայտարարությանն, իսկ միջազգային կազմակերպություններին՝ իրենց ուշադրությունը սևեռել այս գործի վրա և ջանք չխնայել երիտասարդ ակտիվիստների հետապնդումները դադարեցնելու և Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների»  նախաձեռնություն  
E-mail: [email protected]
Facebook: http://www.facebook.com/groups/153837481427436/

Updates

November 8, 2012

The lack of any real response from the authorities only proves why we started this fight in the first place. I spend my days writing to legal experts to keep the pressure on these wrongful convictions while we wait for justice to prevail.

November 8, 2012

The momentum behind this plea for justice truly overwhelms me. Seeing so many people recognize the injustice faced by these young men brings me a sense of hope I have not felt in a long time.

Reached 100 supporters

November 8, 2012

6 Comments

Ն
Նարինե Ellis
13 years ago Featured

Ազատագրեք Տիգրանին ու մյուսներին։ Ոչ մի հանցանք չեն գործել, պայքարում են իրենց իրավունքների համար։

Ա
Արմեն Farah
13 years ago Featured

Ամոթ է, տղերքին բաց թողեք։ Սա արդարադատություն չի, սա զուտ քաղաքական պատվեր է։

Գ
Գոհար West
13 years ago Featured

Ազատություն մեր տղաներին։ Մենք ձեր կողքին ենք։

Վ
Վարդան Walton
13 years ago Featured

Դատարանը կատարում է իշխանությունների հրամանները։ Ամբողջ գործը սարքած է սկզբից մինչև վերջ։

Ս
Սուրեն Crawford
13 years ago Featured

Ամեն ինչ պարզ է դատարանում ոչինչ չէր փոխվում իզուր են պահում մարդկանց։

Լ
Լիլիթ Perez
13 years ago Featured

Տղերքը պետք է տանը լինեն իրենց ընտանիքների մոտ։ Շատ ցավալի է տեսնել այս ամենը մեր երկրում։

Help this petition grow

Share it with friends to help reach 250 signatures.

Sign Petition

We never post to your account. Social sign-in is used only to verify your signature.

or sign with Email

Add a comment?

Your signature will be added via . Tell others why you're signing — it's optional.

By signing, you accept iPetitions Terms of Service and Privacy Policy.

Share Petition

Don't stop at signing, share the petition link with friends to multiply our impact

Copy link or share directly

Instagram
QR Code