Skip to main content
ԿԱԴՐԱՅԻՆ ՁԱԽՈՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ

ԿԱԴՐԱՅԻՆ ՁԱԽՈՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ

101 signatures 149 to reach 250
S
Someone signed
A
Ann M. signed
G
Gohar signed
M
Maria P. signed
S
Shushan signed
A
Ani signed
G
GOURGEN X. signed
N
Nelly A. signed
Է
Էդգար Հ. signed
K
karine signed
SP
Started by Samson Poghosyan 7 years, 6 months ago

ՀՀ վարչապետի պաշտոնակատար մեծարգո պարոն Փաշինյան

ՀՀ կրթության և գիտության նախարար հարգարժան պարոն Հարությունյան

Բեկումը, որ տեղի ունեցավ մեր հասարակական-քաղաքական կյանքում, լավատեսության և բարեփոխումների ակնկալիքի մեծ ալիք առաջ բերեց։ Գիտակցում ենք մեզ տրված պատմական հնարավորությունը՝ բարեկարգելու հանրային կյանքը, նպաստելու մեր ազգային առաջընթացին բոլոր ոլորտներում։ Գիտակցում ենք նաև յուրաքանչյուրիս ընդգրկվածության ու գործուն մասնակցության անհրաժեշտությունն այդ կարևոր գործում։

Մենք՝ որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, կրում ենք պատասխանատվություն նախ և առաջ մշակույթի կառավարման սկզբունքների, մշակութային առաջնահերթությունների ձևակերպման համար և, բնականաբար, որոշակիորեն մտահոգ ենք առաջիկայում սպասվող հնարավոր փոփոխությունների արդյունքներով։

Հաճախ է պատահել, երբ մշակույթի համազգային նշանակության ու կարևորության ընդհանուր զրույցների համատեքստում ոլորտի կարգավորումը, այդուհանդերձ, հանձնարարվել է մասնագիտական բավարար իմացություն չունեցող, ոլորտի առանձնահատկություններին լիարժեքորեն չտիրապետող մարդկանց։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգավիճակ է ունենալու մշակույթի համար պատասխանատու կառույցն ապագայում, կարիք ունենք խելամիտ, հաշվարկված, մասնագիտորեն քննարկված և ընդունված ծրագրի, որով կողմնորոշվելու են մշակույթի պատասխանատվությունը կրող անձն ու կառույցն ապագայում։

Ելնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրություններում մշակույթին վերապահված դերի ու նշանակության գիտակցումից, նկատի առնելով միջազգային մշակութային կյանքին հարաբերակից լինելու անհրաժեշտությունը, կարևորելով նաև ոլորտում հիմնարար փոփոխություններ իրականացնելու մեր եզակի հնարավորությունը՝ հորդորում ենք, որ առաջիկայում ոլորտի կառավարման պատասխանատուներին ընտրելիս իբրև կողմնորոշիչ ու չափանիշ ընդունվեն ներկայացված մշակութային հայեցակարգերն ու սկզբունքները, մասնագիտական փորձառությունը, իրազեկությունն ու հանրային ճանաչելիությունը։

Համարում ենք, որ կադրային ձախողման հնարավորություն այլևս չունենք։

Updates

January 13, 2019

I really did not think this would gain so much traction so quickly but the way people are responding feels like we are finally hitting a nerve that needed to be touched. It is just so wild to see everyone coming together like this because it means we were not just screaming into the void after all.

Reached 100 supporters

January 13, 2019

27 Comments

A
Abgar Apinyan
7 years ago Featured

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՁԱԽՈՂՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ: Վատագույն գրողները ընդամենը մի ամիս առաջ մշակույթի նախարարությունից դրամանաշնորհներ ու մրցանակներ ստացան, լկտի գրչակներն իրենց խայտառակ գրվածքներն առած գնալու են դպրոց` մեր անմեղ սերնդին սովորեցնելու ինցեստ, պղծություն, անամոթություն...և սա «Քո արվեստը դպրոցում» պետական ծրագրով: Եվ այս ամենի պատասխանատուն այն պատահական անձինք են, ովքեր հաջողացրին մշակույթի նախարությունում խորհրդական ու փոխնախարար դառնալ` ոլորտից ոչինչ չհասկանալով: Ուշքի եկեք` մենք հեղափոխություն չենք արել Արվեստը պղծելու համար: Միացեք, ժողովուրդ ջան, խնդրենք և օգնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցում ճիշտ որոշում կայացնել:

H
Hayk
7 years ago Featured

Միանում եմ ոչ իբրև մշակույթի գործիչ այլ իբրև ՀՀ քաղաքացի, մանկավարժ: Մշակույթը բարձրագույն արժեքն է թէ պետականության թէ էթնոսի զարգացման և առաջընթացի համար:

R
Rose
7 years ago Featured

Մենք իրոք հոգնել ենք անփորձ և իրենց գործին լիովին չտիրապետողներից,նամանավանդ մշակույթի վոլորտում,որն ամենակարևորն է: Եթե չկա մշակույթ `չկա ազգ :

B
Bessy Martirosyan
7 years ago Featured

Ես բարցր եմ գնահատում պատասխանատվությունը մեր ապագայի նկատմամբ և լիովին կիսումեմ այն կառծիքը որ մշակութը մեծ դեր ունի թե ապագա սերունդը դաստիրակելու և թե դիվանագիտական հարաբերություն հիմնելու այլ ազգերի հետ,երփեկ չկորցնելով մեր ինքնությոինը ,չմոռանալով մեր արմատները : Անթուլատրելի է պատահական մրդկանց թյուլ տալ մտնել այս վոլորտը, այլապես կկորրցնենք հնարավորությունը ունենալու զարգացած երկիր և արողձ սերունդ:

A
Anonymous
7 years ago Featured

ոլորտի կառավարման պատասխանատուներին ընտրելիս իբրև կողմնորոշիչ ու չափանիշ ընդունվեն ներկայացված մշակութային հայեցակարգերն ու սկզբունքները, մասնագիտական փորձառությունը, իրազեկությունն ու հանրային ճանաչելիությունը։

T
Tereza Hakobyan
7 years ago Featured

Միանում եմ վերը նշված կարծիքներին և հայտնում իմ մտահոգությունը ներկայիս մշակութային անկառավարելի իրավիճակի մասին։ Ամենն իսկապես զգայական նուրբ շերտի վրա է, երբ իրավունք չունենք սխալվելու։ Նորի կառուցման ճանապարհին իրավունք չունենք ընրկելու։ Եկեք զգոն լինենք։ Այս ամենից կախված է հենց մեր երեխայի ապագան։

G
GOURGEN XAJAKIAN
7 years ago

HAMADZAIN EM.

K
karine
7 years ago

Մշակույթի նախարարությունը պետք է ունենա ավելի մեծ համակրագող լիազորություններ:

Help this petition grow

Share it with friends to help reach 250 signatures.

Sign Petition

We never post to your account. Social sign-in is used only to verify your signature.

or sign with Email

Add a comment?

Your signature will be added via . Tell others why you're signing — it's optional.

By signing, you accept iPetitions Terms of Service and Privacy Policy.

Share Petition

Don't stop at signing, share the petition link with friends to multiply our impact

Copy link or share directly

Instagram
QR Code