Պետք է բացահայտվի ով է կրակելու հրամանը տվել, սա մեր երկրի ամոթն է ու պետք է արդարադատություն լինի անպայման
K
Karine Afrikyan
12 years ago
Featured
It is not only important for the future of Armenia, but also to prevent powers of other states from the temptation of killing peaceful protesters.
L
lusine
12 years ago
...
K
Karine Harutyunyan
12 years ago
Մարտի 1-ը պետք է դատապարտել, որպեսզի այն երբեք չկրկնվի:
E
Edgar Khachatryan
12 years ago
Featured
Ինչպես կարող է, օրինակ, անպատասխան մնալ մի հասարակ հարց. ո՞վ է արձակել ցուցարարների նկատմամբ զենք կիրառելու հրամանը: Մինչ հիմա հանրությանը չի ներկայացվել որեւէ տրամաբանական բացատրություն, թե ինչ զենքից է կրակ արձակվել քաղաքացիների վրա կամ ո՞ւմ են պատկանել դեպքի վայրից հայտնաբերած պարկուճներն արձակող զենքերը: Համոզված եմ, որ պատասխանն ակնհայտ է եւ քաղաքական կամք դրսեւորելու կարիք էլ չկա, քանի որ մեղավորներին պատժելու համար իշխանություններն ու երկրի կառավարումն ուզուրպացրած անհատներն իրենք իրենց պետք է բացահայտեն ու պատժեն:
Z
Zara Hovhannisyan
12 years ago
2008 թվականի մարտի 1-ին ՀՀ իշխանությունները բիրտ ուժ կիրառեցին սեփական ժողովրդի նկատմամբ` ճնշելու փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ դուրս եկած քաղաքացիների խաղաղ հավաքները:
Ստանալով Ռուսաստանի ղեկավարության քաղաքական աջակցությունը, ներգրավելով ուժային բոլոր կառույցները, այդ թվում` քրեական պատժիչ ջոկատներ, պաշտոնավարող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով․
• կիրառվեցին բռնություններ Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ, որոնք այնուհետև շարունակվեցին Երևան քաղաքի ողջ տարածքում, այլ քաղաքացիների նկատմամբ,
• գործի դրվեցին ոչ միայն ոստիկանությունն ու ներքին զորքերը, այլեւ Սահմանադրության կոպիտ խախտումներով օգտագործվեցին ՀՀ կանոնավոր բանակի ստորաբաժանումները,
• ապօրինի հրամանով Երևան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ, որը փաստացի կիրառվեց ՀՀ ամբողջ տարածքում,
• ապօրինի խուզարկություններ իրականացվեցին քաղաքացիների բնակարաններում, բերման ենթարկվեցին եւ հարցաքննվեցին հարյուրավոր քաղաքացիներ,
• ոստիկանության բաժանմունքներում բռնությունների, խոշտանգումների ենթարկվեցին ապօրինի բերման ենթարկվածներն ու ձերբակալվածները,
• շինծու և անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին, դատապարտվեցին և ազատազրկվեցին հարյուրից ավելի քաղաքական գործիչներ և ակտիվիստներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ,
• ապօրինի գրադննության կիրառմամբ խոչընդոտվեց ոչ իշխանական լրատվական միջոցների գործունեությունը, որի արդյունքում կոպտորեն խախտվեց ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը:
• խաղաղ ու անզեն քաղաքացիների դեմ կիրառվեց հրազեն, որի արդյունքում ըստ պաշտոնական տվյայների սպանվեցին 10 քաղաքացիներ:
Պետք է բացահայտվի ով է կրակելու հրամանը տվել, սա մեր երկրի ամոթն է ու պետք է արդարադատություն լինի անպայման
It is not only important for the future of Armenia, but also to prevent powers of other states from the temptation of killing peaceful protesters.
...
Մարտի 1-ը պետք է դատապարտել, որպեսզի այն երբեք չկրկնվի:
Ինչպես կարող է, օրինակ, անպատասխան մնալ մի հասարակ հարց. ո՞վ է արձակել ցուցարարների նկատմամբ զենք կիրառելու հրամանը: Մինչ հիմա հանրությանը չի ներկայացվել որեւէ տրամաբանական բացատրություն, թե ինչ զենքից է կրակ արձակվել քաղաքացիների վրա կամ ո՞ւմ են պատկանել դեպքի վայրից հայտնաբերած պարկուճներն արձակող զենքերը: Համոզված եմ, որ պատասխանն ակնհայտ է եւ քաղաքական կամք դրսեւորելու կարիք էլ չկա, քանի որ մեղավորներին պատժելու համար իշխանություններն ու երկրի կառավարումն ուզուրպացրած անհատներն իրենք իրենց պետք է բացահայտեն ու պատժեն:
2008 թվականի մարտի 1-ին ՀՀ իշխանությունները բիրտ ուժ կիրառեցին սեփական ժողովրդի նկատմամբ` ճնշելու փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ դուրս եկած քաղաքացիների խաղաղ հավաքները: Ստանալով Ռուսաստանի ղեկավարության քաղաքական աջակցությունը, ներգրավելով ուժային բոլոր կառույցները, այդ թվում` քրեական պատժիչ ջոկատներ, պաշտոնավարող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով․ • կիրառվեցին բռնություններ Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ, որոնք այնուհետև շարունակվեցին Երևան քաղաքի ողջ տարածքում, այլ քաղաքացիների նկատմամբ, • գործի դրվեցին ոչ միայն ոստիկանությունն ու ներքին զորքերը, այլեւ Սահմանադրության կոպիտ խախտումներով օգտագործվեցին ՀՀ կանոնավոր բանակի ստորաբաժանումները, • ապօրինի հրամանով Երևան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ, որը փաստացի կիրառվեց ՀՀ ամբողջ տարածքում, • ապօրինի խուզարկություններ իրականացվեցին քաղաքացիների բնակարաններում, բերման ենթարկվեցին եւ հարցաքննվեցին հարյուրավոր քաղաքացիներ, • ոստիկանության բաժանմունքներում բռնությունների, խոշտանգումների ենթարկվեցին ապօրինի բերման ենթարկվածներն ու ձերբակալվածները, • շինծու և անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին, դատապարտվեցին և ազատազրկվեցին հարյուրից ավելի քաղաքական գործիչներ և ակտիվիստներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ, • ապօրինի գրադննության կիրառմամբ խոչընդոտվեց ոչ իշխանական լրատվական միջոցների գործունեությունը, որի արդյունքում կոպտորեն խախտվեց ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը: • խաղաղ ու անզեն քաղաքացիների դեմ կիրառվեց հրազեն, որի արդյունքում ըստ պաշտոնական տվյայների սպանվեցին 10 քաղաքացիներ:
serjik heracir
[email protected]
It is very important for the future in Armenia