Arsen Torosyan 0

Պահանջում ենք համարժեք սոցիալական պաշտպանվածություն

426 signers. Add your name now!
Arsen Torosyan 0 Comments
426 signers. Almost there! Add your voice!
86%
Maxine K. signed just now
Adam B. signed just now

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, - ՀՀ սահմանադրության 1, 3, 6, 37 հոդվածները, - որ ՀՀ քաղաքացիները պետական բյուջե անհատական սոցիալական վճարներ են վճարում իրենց համախառն աշխատավարձի 3%-ի չափով և ոչ թե ֆիքսված կամ սահմանափակված չափով, - որ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկի ժամանակ վերին սահման դնելը հավասարազոր է «գույքի հափշտակման» հետ այն անձանց համար, ովքեր ամսական ավելին են վաստակում, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, - որ խախտվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը` սոցիալական պաշտպանվածության իրավունքը, - որ ՀՀ քաղաքացի հղի կանայք ծննդաբերական արձակուրդ գնալիս 140 օրվա հաշվարկով ժամանակավոր անաշխատունակության նպաստ են ստանում, որը գոյացել է իրենց իսկ քրտինքով վաստակած աշխատարձից համամասնորեն վճարված սոցիալական վճարներից, և որը հանդիսանում է պետական երաշխիք հղիության վերջին ամիսներին և ծննդաբերությունից հետո հղի կնոջ սոցիալական պաշտպանվածության համար և որի կրճատման դեպքում հղի կինը պետության կողմից արհեստականորեն դրվում է փաստացի աղքատ վիճակի մեջ, ինչը չի կարող չանդրադառնալ հղիանալու որոշման կայացման և հղի կնոջ և նորածին երեխայի բարեկեցության և առողջության վրա, - որ վերոշարադրյալը շատ լայն իմաստով հղի է ծանրագույն հետևանքներով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար` ներառյալ ՀՀ քաղաքացիների անպաշտպանությունը ժամանակավոր անաշխատունակության դեպքում, ծնելիության նվազումը, ահագնացող միտումների հասնող արտագաղթը Հայաստանից ավելի ավելի արդար սոցիալական համակարգ ունեցող երկրներ, - որ պատրաստ ենք բոլոր օրինական միջոցներով (այդ թվում միջազգային իրավունքի նորմերով մեզ շնորհված) պայքարել այս հակասահմանադրական օրենքի կիրառումը դադարեցնելու համար Մենք ներքոստորագրյալներս ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ 1. Ուժը կորցրած ճանաչել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 2. «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքում» և այլ համապատասխան նորմատիվ իրավական ամրագրել անաշխատունակության դեպքում սոցիալական պաշտպանվածության նորմերի գերակա լինելը, որոնք չեն կարող ստորադասվել այլ նորմատիվ իրավական ակտերին:

Links


Share for Success

Comment

426

Signatures