Byurakn Ishkhanyan 0

Դադարեցնել հալածանքները գրող Հովհաննես Իշխանյանի նկատմամբ /Stop the persecution against writer Hov

376 signers. Add your name now!
Byurakn Ishkhanyan 0 Comments
376 signers. Almost there! Add your voice!
76%
Maxine K. signed just now
Adam B. signed just now

Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» գրքի համար հարցաքննել են Ռազմական ոստիկանությունում, ապա Երևանի Կենտրոնի քննչական բաժնում: Ռազմական ոստիկանությունը որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի զինված ուժերը, վիրավորում է կրոնը և հայ մայրերին: 


Իրենց ճաշակի թելադրանքին իրավական տեսք տալու համար ուժային կառույցները երկու ամիս քրեական օրենսգրքում հոդված են փնտրում և այժմ փորձում են հեղինակի դեմ գործ հարուցել քրեական օրենսգրքի 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու» վերաբերյալ: Գիրքը փորձաքննության է հանձնվել Մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն: 

Գրականությունն ու արվեստը ոստիկանության համար տրորելու «առարկա» չէ, և նրան չի հաջողվի վերադարձնել գրականության հանդեպ ֆաշիստական ու ստալինյան ժամանակների վերաբերմունքը: 

Ուժային կառույցների գրաքննությունը ոչ միայն արշավ է հայ գրողի դեմ, այլև ընդհանրապես գրականության ու արվեստի, ստեղծագործական մտքի ու երևակայության դեմ, մարդու հիմնարար ազատությունների դեմ: 

Եթե արագ չկանխվեն ճնշումները, ապա գրքի միջազգային մայրաքաղաք հռչակված Երևանում այս նախադեպը սպառնում է գրաքննություն տարածել Հայաստանի հրատարակչություններում, տպարաններում և գրախանութներում, ուր վաճառվում են հայ որոշ պաշտոնյաների ճաշակին չհամապատասխանող համաշխարհային համբավ ունեցող բազմաթիվ հեղինակների գրքեր: 

Մենք թույլ չենք տա, որ Հայաստանը խավարի մատնելու ոստիկանության փորձերն իրականանան: 

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հալածանքները Հովհաննես Իշխանյանի նկատմամբ: Եթե համաձայն եք վերևի տեքստի հետ, խնդրում ենք` թողեք ձեր ստորագրությունը: 

Writer Hovhannes Ishkhanyan was called in for questioning for his book “The Demob Day” by the military police and then by the Kentron police station. Military police has decided that the fiction has deteriorated the reality, discredits the army and insults the religion and Armenian mothers.” 

To give a juridical shape to their taste the authorities were looking for an article in the Criminal Code and now they are trying to open a case against the writer according to the 263rd article of the Criminal Code which is about “disseminating pornographic materials and objects.” The book was sent to the Cultural Values Research Center of Ministry of Culture for expertise. 

Literature and art are not “objects” to step on for the police and they will not succeed to return the attitude of fascistic and Stalinic era towards literature. The censorship of authorities is a campaign against not only Armenian writers but also against literature and art, creativity and imagination and fundamental freedoms. If the pressure is not prevented immediately, this will be a precedent in World Book Capital Yerevan to censure the publishing houses and book stores where worldwide famous books are sold which are not appropriate to the taste of some Armenian officials. 

We will not let the police silence writers in Armenia. We demand to stop the persecutions against Hovhannes Ishkhanyan immediately. 

If you agree with the statement above, please leave your name here.

Links


Share for Success

Comment

376

Signatures